Հայաստանի էկոհամակարգերը բնութագրվում են մի շարք առանձնահատկություններով, որոնք բոլորը միասին
նպաստում են հարուստ և եզակի կենսաբազմազանության ձևավորմանը: Հայաստանի կենսաբազմազանությունը հատկապես հարուստ է տնտեսապես արժեքավոր, հազվագյուտ և էնդեմիկ տեսակներով: Չնայած Հայաստանի փոքր տարածքին (մոտ 30,000 կմ 2), այստեղ գրանցվել են անոթային բույսերի 3800 տեսակ, հողային և ջրային ջրիմուռների 428 տեսակ, մամուռների 399 տեսակ, սնկերի 4207 տեսակ, քարաքոսերի 464 տեսակ, ողնաշարավորների 549 տեսակ և անողնաշարավոր կենդանիների մոտ 17200 տեսակ: Հայաստանի կենսաբազմազանությունը աչքի է ընկնում բարձր էնդեմիզմով` կենդանական աշխարհի մոտ 500 էնդեմիկ տեսակ (կենդանական աշխարհի մոտ 3% -ը) և բուսական աշխարհի 144 տեսակ (ընդհանուր բուսական աշխարհի 3,8% -ը): Բարձրակարգ բույսերի և կենդանիների տեսակների խտությամբ Հայաստանը զբաղեցնում է աշխարհի առաջին տեղերից մեկը ՝ 1000 կմ 2-ի համար ավելի քան 107 տեսակ ցուցանիշով:
Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է, ուստի Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի աշխարհագրական բաշխումը պայմանավորված է ուղղահայաց գոտիականությամբ և տարածքի տեղագրական բազմազանությամբ: Երկիրն ունի բարձրության լայն ամպլիտուդ (375 մետրից մինչև 4095 մ) և 10 լանդշաֆտ-կլիմայական գոտիներ: Կիսաանապատները, գիհու և չոր անտառները, տափաստանները, անտառները, մարգագետինները, ենթալպյան բարձր խոտաբույսսերի և ալպյան դաշտերը, ինչպես նաև փոքր անապատները , խոնավ տարածքները իրար հաջորդում են յուրաքանչյուր 10կմ մեկ: Սևանա լիճը Կովկասի ամենամեծ ջրի պաշարն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Հայաստանը գտնվում է Փոքր Կովկասի,իրանական և միջերկրածովյան գոտիների կենսաշխարհագրական գոտիների խաչմերուկում: Կենսաբազմազանության տեսակային կազմի առատությունը Հայաստանում նաև պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, լինելով ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Հարավային Կովկասի մի մաս, գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի ձևավորման կարևոր խաչմերուկում, ինչպես նաև հանդիսանում է թռչունների միգրացիոն ուղիների խաչմերուկ:
Հայաստանի տարածքը գյուղատնտեսության ծագման և զարգացման հնագույն տարածքներից մեկն է: Հայաստանում
հայտնաբերված մշակաբույսերի վայրի տեսակների բազմազանությունը (22 տեսակ և 218 ենթատեսակ) օգտագործվել է ընտրության միջոցով նոր սորտերի մշակման համար: Միայն Էրեբունի պետական արգելոցում (120 հա) ներկայացված են ցորենի 3 վայրի տեսակ և 110 վայրի ենթատեսակ: Ցորենի, գարու, աշորայի և վարսակի նախնիները և մի քանի պտղատու ծառեր, ինչպիսիք են խաղողը և վայրի տանձը, հանդիպում են Հայաստանում: Հայաստանում ներկայումս աճում է հացահատիկային մշակաբույսերի 6 տեսակ, կերայինուտելի բույսերի 366 տեսակ , հատապտուղների 62 տեսակ և բանջարեղենի 65 տեսակ: Հայաստանը անասունների բուծման հնագույն կենտրոն է: Ներկայումս Հայաստանում կա վայրի ոչխար (մուֆլոն), վայրի այծ (Բեզոարյան այծ) և վայրի խոզ, որոնք եղել են ժամանակակից տնային կենդանիների նախորդները:
Ողնաշարավորների ամենամեծ խումբը թռչուններն են՝ 361 թռչուն է գրանցվել Հայաստանի տարածքում, այն դեպքում երբ Եվրոպայում կարելի է հանդիպել 700 տեսակ թռչուն: Կաթնասունները ողնաշարավորների երկրորդ ամենամեծ խումբն են ՝ 94 տեսակ: Սողունների բազմազանությունը երկրում ներկայացված է 52 տեսակով: Վերջիններիս թվին են պատկանում Դարևսկիայի ցեղի մողեսների չորս պարթենոգենետիկ տեսակները, որոնք ողնաշարավորների ցանցային էվոլյուցիայի վառ ապացույցներն են են:
Երկրի կենսաբազմազանությունը պահպանվում է 3 պետական արգելոցներում, 4 ազգային պարկերում, 230 բնության հուշարձաններում և 26 պետական արգելավայրերում: